Հարձակվող Նեյմարը պատմել է, որ Կիլիան Մբապպեն ՊՍԺ-ում խանդում էր Լիոնել Մեսսիին, և դա բացասաբար է ազդել թիմի վրա։
Մբապպեին խնդրել են մեկնաբանել բրազիլացու խոսքերը։
«Նեյմարի խոսքերը․․․ Բան չունեմ ասելու։ Ես կենտրոնացած եմ այն ամենի վրա, ինչ անում եմ այստեղ՝ «Ռեալում»: Ես շատ եմ հարգում Նեյմարին։
Ուզում եմ հիշել միայն լավ բաները նրա մասին, քանի որ նա եզակի ֆուտբոլիստ է ֆուտբոլի պատմության մեջ։ Հաջողություն եմ մաղթում նրան և իր ընտանիքին»,- Մբապեի խոսքը մեջբերում է TNT Sports-ը։
Կիլիան Մբապպեն անցյալ տարի հեռացավ ՊՍԺ-ից և պայմանագիր կնքեց Մադրիդի «Ռեալի» հետ։ Նեյմարը մեկ տարի առաջ լքել է Լիգա 1-ի գրանդը՝ տեղափոխվելով Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ»: