Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն պատասխանել է իր հասցեին հնչող քննադատություններին։ Ըստ ֆրանսիացու՝ նա հանգիստ է ընդունում ատողներին և իրեն շատ լավ է զգում մադրիդյան ակումբում։
«Ես հիմա ինձ շատ լավ եմ զգում։ «Ռեալում» իմ լավագույն պահին եմ։ Ես շատ հանգիստ եմ, իսկ քննադատությունը նորմալ է։ Երբ մարդիկ բացասական բաներ են ասում, պետք է հանգիստ լինել և շարունակել առաջ շարժվել»,- Մբապպեի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մբապպեն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։