Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն մեկնաբանել է իր ելույթները մադրիդյան ակումբում։
«Ես հիմա ինձ շատ լավ եմ զգում: Ես իմ լավագույն պահն եմ ապրում «Ռեալում». Ես հանգիստ եմ։ Քննադատությունը նորմալ է։ Երբ մարդիկ բացասական բաներ են ասում, կարևոր է հանգստություն պահպանել և առաջ շարժվել:
«Ռեալում» խաղալն ու այս մարզաշապիկը կրելը երազանք է. Երբ քննադատություն եղավ, դա միայն իմ մեղքն էր, քանի որ ես վատ խաղացի»,- ասել է Մբապեն լրագրողներին։