Վերջին հանդիպումներում հարձակվող Կիլիան Մբապպեն կարողացել է կատարելագործվել: Միևնույն ժամանակ, «Ռեալում» աշխատելու առաջին օրերին ֆրանսիացի աստղը բախվեց քննադատությունների:
Մբապեն գիտի, թե որն է իր խնդիրը. «Իմ խնդիրն այն էր, որ առաջին խաղերում շատ էի մտածում։ Մտածում էի՝ ուր տեղափոխվեմ, որ գոտի վազեմ… Իսկ երբ շատ ես մտածում, վատ ես խաղում։ Առաջին ամիսներին ես փակ էի։
Որովհետև դու գալիս ես «Ռեալ», որը հաղթել է ամեն ինչ։ Չի կարելի գալ այստեղ և մյուս խաղացողներին ասել՝ «հեյ, տուր ինձ գնդակը»: Դա ճիշտ չէ»,- ասել է Մբապպեն մամուլի ասուլիսի ժամանակ։
Հաջորդ հանդիպումը Մադրիդի «Ռեալը» կանցկացնի չորեքշաբթի օրը՝ հունվարի 22-ին, Չեմպիոնների լիգայի «Ռեդ Բուլ Զալցբուրգի» դեմ։