Հարձակվող Կիլիան Մբապեն պատրաստվում է շատ գոլեր խփել Մադրիդի «Ռեալում» իր առաջին մրցաշրջանում: Ֆրանսիացին ներկա պահին բոլոր մրցաշարերում ունի 17 գոլ:
«Ամեն պահ ես ավելի կարևոր խաղացող եմ դառնում թիմի համար։ Եթե կարողանամ 40 գոլ խփել, դա լավ է: Բայց եթե կարողանամ ավելի շատ գոլ խփել, ավելի լավ կլինի»,- լրագրողներին ասել է Մբապեն։
Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն ՊՍԺ-ի հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով «Ռեալ» էր տեղափոխվել անցած ամառ։