Կևին դե Բրույնեն խոսել է իր ապագայի մասին

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն պատասխանել է «Քաղաքայինների» կազմում իր ապագայի վերաբերյալ հարցին։

«Ես դեռ չեմ խոսել ակումբի հետ։ Ես ուզում էի մարզավիճակ ձեռք բերել։ Ինձ հաջողվեց դա անել, ուստի հիմա ես երջանիկ եմ։

Կտեսնենք, թե ինչ կլինի ապագայում»,- Դե Բրույնեի խոսքերն է մեջբերում լրագրող Սիմոն Բայկովսկին։

Դե Բրույնեի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է հաջորդ ամառ։ Այս մրցաշրջանում 33-ամյա բելգիացին թիմի կազմում անցկացրել է 20 հանդիպում, դարձել 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։