Ջեկ Գրիլիշը կարիերան շարունակելու երկու թոփ տարբերակ ունի

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեկ Գրիլիշը կարող է հեռանալ անգլիական ակումբից։ 29-ամյա ֆուտբոլիստը հազվադեպ է հայտնվում «քաղաքայինների» մեկնարկային կազմում, այդ իսկ պատճառով մամուլում անընդհատ խոսվում է նրա հնարավոր հեռանալու մասին։

Ըստ The Sun Football-ի՝ Միլանի «Ինտերը» և Դորտմունդի «Բորուսիան» ուշադիր հետևում են ֆուտբոլիստի իրավիճակին։ Հարձակողական ոճի կիսապաշտպանի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։ 2021 թվականի ամռանը մանչեսթերյան գրանդը 117,5 միլիոն եվրոյի դիմաց «Ասթոն Վիլայից» ձեռք բերեց Ջեկ Գրիլիշին։