Իտալական «Միլանի» նախկին մարզիչ Ֆաբիո Կապելոն կիսվել է իր կարծիքով «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Տիագու Մոտտայի հեռանկարների մասին։
«Մոտտան վերջապես համոզել է ղեկավարությանը իր գաղափարներում, և այժմ բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են առանց վերապահումների հետևել նրան»,- Կապելոյի խոսքերն է մեջբերում իտալական La Gazzetta Dello Sport-ը։
Հիշեցնենք, որ Մոտտան նախկինում մարզել է «Բոլոնիան»: