«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան խոսել է Քոուլ Պալմերի առողջական խնդիրների մասին:
Հիշեցնենք, որ 22-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպանը մեկնարկել էր «Վուլվերհեմփթոն» դեմ խաղում կոճի թեթև վնասվածքով։
«Նա խաղաց իր լավագույն խաղերից մեկը, ցույց տվեց առաջնորդություն»,- Մարեսկայի խոսքերն է փոխանցում լրագրող Բոբի Վինսենթը։
Այս մրցաշրջանում Քոուլ Պալմերը բոլոր մրցաշարերում անցկացրած 24 խաղում դարձել է 14 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
«Չելսին» 22 տուրից հետո 40 միավորով զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը: