«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը տարօրինակ է անվանել Չեմպիոնների Լիգայի նոր ձևաչափը՝ պատասխանելով ընդհանուր աղյուսակը գլխավորող իր թիմի մասին հարցին (վեց խաղից հետո 18 միավոր):
«Ես մրցաշարային աղյուսակին չեմ նայում այն տեսանկյունից, որ մեզ համար ավելի հեշտ կլինի խաղալ այսինչ թիմի հետ, քանի որ մենք առաջինն ենք։ Չեմպիոնների Լիգայի տարօրինակ ձևաչափի պատճառով պարզապես անհնար է ասել, որ ձեզ համար հեշտ կլինի։
Տարօրինակ բառով բացասական բան չեմ նկատի ունենում, բայց ձևաչափը տարօրինակ է։ Այն, որ մենք առաջին տեղում ենք, չի կարող ապացուցել, որ մենք լավագույն թիմն ենք ընդհանուր փուլում։
Պարտադիր չէ, որ 24-րդ տեղում գտնվող թիմը 24-րդ ուժեղագույն թիմը լինի»,- Սլոտի խոսքերը մեջբերում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։
Այսօր՝ հունվարի 21-ին, ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 7-րդ տուրում «Լիվերպուլը» կմրցի «Լիլի» հետ: