«Բարսելոնայի» ձախ պաշտպան Ալեխանդրո Բալդեն կարողացել է իրեն դրսևորել ներկայիս գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի օրոք։ Ընդհանրապես կա կարծիք, որ նախորդ մրցաշրջանում «Բարսելոնայի» նախկին մարզիչ Չավի Էրնանդեսը առավելագույնը չօգտագործեց երիտասարդ խաղացողի հնարավորությունները։
Ֆլիկի գալուց հետո իրավիճակը փոխվել է, և դրական փոփոխությունների հիմնական պատճառը համարվում է անհատական մարզումները, որոնք նոր մարզչական շտաբը անցկացնում է 21-ամյա իսպանացու հետ, հայտնում է Diario Sport-ը։
Բալդեն դիտվում է որպես հատուկ ֆիզիկական հատկանիշներով ֆուտբոլիստ: Այս մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրած 25 խաղում եզրային պաշտպանը խփել է մեկ գոլ և կատարել 5 արդյունավետ փոխանցում: