Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կշարունակի իր պաշտոնում մնալ առնվազն մինչև 2029 թվականը։
77-ամյա Պերեսն ընտրություններում մրցակից չի ունեցել, քանի որ ոչ ոք չի առաջադրվել: Այդ պատճառով իսպանացին ինքնաբերաբար վերընտրվեց եւս մեկ ժամկետով։ Հարկ է նշել, որ Պերեսը Մադրիդի «Ռեալի» ղեկին է 2009 թվականից։
Ներկայումս «սերուցքայինները» զբաղեցնում են Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը՝ 20 տուրից հետո ունենալով 46 միավոր։
Հաջորդ հանդիպումը Մադրիդի «Ռեալը» կանցկացնի հունվարի 22-ին։ Չեմպիոնների լիգայի յոթերորդ տուրում Կառլո Անչելոտտիի թիմը կհանդիպի «Ռեդ Բուլ Զալցբուրգի» հետ։