Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Նոլիտոն խոսել է «Բարսելոնայի» վինգեր Լամինե Յամալի ելույթի մասին։
«Յամալը վերադարձրեց փողոցային ֆուտբոլը, որը պակասում էր «Բարսելոնային»։ Նրան չի հետաքրքրում, թե որ թիմի դեմ է խաղում։ Նա խաղում է այնպես, կարծես բակում լինի»,- Նոլիտոյի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Այս մրցաշրջանում 17-ամյա Յամալը բոլոր մրցաշարերում խաղադաշտ է դուրս եկել 25 հանդիպման, դարձել 9 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։