«Արսենալի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Բուկայո Սական վնասվածք էր ստացել 2024 թվականի վերջին և վիրահատվել։
Ինչպես հայտնում է Mirror-ը, 23-ամյա Սական արդեն մի քանի մարզումներ է անցկացրել իր վերականգնման ծրագրի շրջանակներում:
Ակնհայտորեն, խոսքը մարզասրահում մի քանի թեթև վարժությունների մասին է։ Սական շուտով չի վերադառնա լիարժեք մարզումներին նրա վերադարձը ֆուտբոլային դաշտ չի սպասվում մինչև մարտ։
2024/2025 մրցաշրջանում Բուկայո Սական անցկացրել է 24 հանդիպում, որոնցում խփել է 9 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։