Անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդին վերջին ժամանակներս կապում են մի քանի եվրոպական ակումբների հետ։
Ինչպես հայտնում է BBC-ն, Ռեշֆորդը ցանկանում է խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում»։
Հարձակվողը լուրջ խնդիրներ չունի Ռուբեն Ամորիմի հետ, իսկ Մարկուսը պատրաստ է խաղալ «կարմիր սատանաների» կազմում։ Ռեշֆորդը վերջին անգամ «Մանչեսթեր Յունայթեդում» խաղացել է դեկտեմբերի 12-ին։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը։