«Մանչեսթեր Յունայթեդը» կիրակի օրը հերթական անգամ տխրեցրել է իր երկրպագուներին։ Ռուբեն Ամորիմի թիմը սեփական հարկի տակ 1-3 հաշվով պարտվեց «Բրայթոնին»:
Սա «կարմիր սատանաների» վեցերորդ տնային պարտությունն էր Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում: Ստացվում է, որ մանկունիանցիներն ընթացիկ առաջնությունում տնային խաղերի ուղիղ կեսը պարտվել են (12-ից 6-ը):
Եթե հաշվի առնենք տնային առաջնության մեկնարկային 12 խաղերը, ապա սա «Մանչեսթեր Յունայթեդի» վատագույն խաղն է հեռավոր 1893/1894 մրցաշրջանից ի վեր:
Այսօր «կարմիր սատանաները» պարտվեցին առաջնությունում իրենց տնային առաջին 12 խաղերից 7-ում: Այս փաստը մատնանշում են Opta-ի փորձագետները։ «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 13-րդն է։