«Լիվերպուլի» դարպասապահ Կաոմհին Կելեհերը պատրաստվում է հեռանալ ակումբից: Այս մասին հայտնում 1 Tribal Football-ը։
Աղբյուրի համաձայն՝ դարպասապահը ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ, սակայն մրցակցության մեջ զիջում է բրազիլացի Ալիսոն Բեկերին։
Վրացի Գեորգի Մամարդաշվիլիի թիմ տեղափոխվելու պատճառով իռլանդացու՝ հեռանկարներն էլ ավելի մշուշոտ են թվում։ Կելեհերը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2019 թվականի ամառվանից։
Նրա գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է 2026 թվականի հունիսի վերջին։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 22 միլիոն եվրո։