«Նյուքասլի» պաշտպան Լլոյդ Քելլին կարող է Անգլիայից տեղափոխվել Իտալիա: Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի սոցցանցերում արված գրառումների համաձայն՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»։
«Ծեր սինյորան» Կելլիի տրանսֆերի համար առաջարկ է արել «կաչաղակներին», սակայն անգլիական կողմին չեն գոհացրել գործարքի պայմանները։
Իտալացիները հույս ունեին համաձայնության գալ անգլիացիների հետ պաշտպանի տրանսֆերի շուրջ 15 միլիոն եվրոյի դիմաց։ Հիշեցնենք, որ Լլոյդը «Նյուքասլի» շարքերը համալրել է 2024 թվականի ամռանը։
Դրանից հետո պաշտպանը մասնակցել է 13 հանդիպման և կատարել գոլային փոխանցում։ Քելիի շուկայական արժեքը գնահատվում է 18 մլն եվրո։