Յան Օբլակը կարող է տեղափոխվել Անգլիա

Սլովենիայի հավաքականի եւ Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը կարող է տեղափոխվել Անգլիա։ Այս մասին հաղորդում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է 32-ամյա դարպասապահին իր շարքերում ներառել։ «Կարմիր սատանաները» պատրաստ են Օբլակին առաջարկել երեք տարվա պայմանագիր՝ աշխատավարձի բարձրացմամբ։

Սլովենացու պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ ավարտվում է 2028 թվականի հունիսի վերջին։ Transfermarkt-ի փորձագետները ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում են 25 միլիոն եվրո: