Ջամալ Մուսիալան կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալը», «Չելսին», «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին»։

Ինչպես հայտնում է Transfer News Live-ը, 21-ամյա Մուսիալան պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը «Բավարիայի» հետ։

Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։ Ընդհանուր առմամբ, ֆուտբոլիստը «Բավարիայի» կազմում անցկացրել է 187 հանդիպում, որոնցում դարձել է 57 գոլի և 37 գոլային փոխանցման հեղինակ։