«Արսենալի» կենտրոնական պաշտպան Ուիլյամ Սալիբան բաց կթողնի առաջիկա հանդիպումները։ Ֆրանսիացին բաց թողեց Պրեմիեր լիգայի վերջին հանդիպումը «Ասթոն Վիլլայի» հետ՝ ազդրի հետ կապված խնդրի պատճառով:
Հանդիպումից հետո մարզիչ Միկել Արտետան ասել է, որ անհանգստացած է խաղացողի վիճակով։ Ինչպես հայտնում է L’Equipe-ը, «զինագործները» առաջիկա երկու շաբաթվա ընթացքում չեն կարողանա հույս դնել Սալիբայի վրա:
Այդ պատճառով կենտրոնական պաշտպանը բաց կթողնի Զագրեբի «Դինամոյի» և «Ժիրոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի հանդիպումները, ինչպես նաև Պրեմիեր լիգայի «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղը:
Հարցականի տակ է նաեւ ֆուտբոլիստի մասնակցությունը «Մանչեսթեր Սիթիի» հետ չեմպիոնական պայքարին, որը կկայանա փետրվարի 2-ին։