Հարի Քեյնը ցանկանում է գիրք գրել

Մյունխենի «Բավարիայի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը պատասխանել է այն հարցին, թե արդյոք նա կարող է գիրք գրել ապագայում։

«Ես հենց դա էի մտածում։ Շուտով չեմ անի դա, բայց գուցե, երբ ավարտեմ կարիերաս, հաճելի կլինի անցնել իմ կյանքի և որոշ անձնական պահերի միջով։ Մինչ այդ, դա տեղի չի ունենա։ Միգուցե մոտ տասը տարի հետո մտածելու բան կլինի»,- Քեյնի խոսքերն է մեջբերում Goal-ը

Հիշեցնենք, որ Հարի Քեյնը այժմ 31 տարեկան է։ 2024/2025 մրցաշրջանում անգլիացին «Բավարիայի» կազմում անցկացրել է 23 պաշտոնական հանդիպում, որոնցում դարձել է 22 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։