Ֆլորենտինո Պերեսը վերընտրվել է Մադրիդի «Ռեալի» նախագահի պաշտոնում

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ֆլորենտինո Պերեսը յոթերորդ ժամկետով վերընտրվել է ակումբի նախագահի պաշտոնում։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Մադրիդի «Ռեալի» ներկայիս նախագահը կշարունակի զբաղեցնել իր պաշտոնը մինչև 2029 թվականը։ Այդ պաշտոնին հավակնող միակ թեկնածուն Ֆլորենտինո Պերեսն էր։

Մադրիդի «Ռեալը» 46 միավորով գլխավորում է Լա Լիգայի 2024/25 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակը։ Հաջորդ տուրում Կառլո Անչելոտտիի թիմը կմրցի «Վալյադոլիդի» հետ։