«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան մեկնաբանել է Ակսել Դիսասիի և Տոսին Ադարաբոյոյի հնարավոր հեռանալը։
Ֆրանսիացու նկատմամբ հետաքրքրությունը վերագրվում է «Յուվենտուսին», «Ատալանտային» և այլ ակումբներին, մինչդեռ խոսվում է, որ անգլիացու ծառայություններով հետաքրքրված է «Բրայթոնը»:
«Մենք նրանց բաց թողնելու մտադրություն չունենք։ Բայց հիմա հունվար է, այնպես որ ամեն ինչ կարող է պատահել»,- կենտրոնական պաշտպանների ապագայի մասին Մարեսկայի հայտարարությունը փոխանցում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Transfermarkt-ի փորձագետները 26-ամյա Ակսել Դիսասիի արժեքը գնահատում են 30 միլիոն եվրո, իսկ 27-ամյա Տոսին Ադարաբոյոյին՝ 20 միլիոն Ֆուտբոլիստների պայմանագրերը «Չելսիի» հետ նախատեսված են համապատասխանաբար մինչև 2029 և 2028 թվականները։