Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան ավելի քան մեկ տարվա ընթացքում առաջին անգամ է խաղադաշտ դուրս եկել։ Ավստրիացին փոխարինման է դուրս եկել կիրակի օրը կայացած Լա լիգայի «Լաս Պալմասի» դեմ խաղում (4:1) 76-րդ րոպեին։
Սա 32-ամյա ֆուտբոլիստի առաջին խաղն է 2023 թվականի դեկտեմբերից ի վեր, քանի որ նա ապաքինվում էր խաչաձև կապանների պատռվածքից:
«Չեմ կարող ասել, թե որքան եմ կարոտել այս զգացումը։ Կարոտել էի խաղադաշտում լինելը, հատկապես մեր մարզադաշտում, թիմակիցներիս օգնելը, երկրպագուների հետ տոնելը։
Մեկ տարի անց ես կրկին կարող եմ անել այն, ինչ ամենաշատն եմ սիրում աշխարհում: Դա երկար ճանապարհ էր: Շնորհակալ եմ բոլորիդ աջակցության համար»,- խաղից հետո գրել է Ալաբան սոցիալական ցանցերում: