«Չելսին» հետաքրքրված է Ջիոն Սուզուկիի ծառայություններով

«Պարմայի» դարպասապահ Ջիոն Սուզուկիի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»: «Չելսին» հետևում է դարպասապահի առաջընթացին այս մրցաշրջանում, հայտնում է talkSPORT-ը:

Ճապոնացու պոտենցիալ տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 մլն ֆունտ ստերլինգ (ավելի քան 47 մլն եվրո)։ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Ջիոն Սուզուկին «Պարմայի» կազմում անցկացրել է 20 հանդիպում՝ բաց թողնելով 31 գոլ և երեք անգամ անառիկ պահել դարպասը:

22-ամյա ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։