«Չելսին» կարող է ձեռք բերել «Ստրասբուրգի» և Ֆրանսիայի մինչև 21 տարեկանների կենտրոնական պաշտպան Մամադու Սարին։
Ինչպես հայտնում է RMC Sport-ը, լոնդոնյան ակումբն արդեն համաձայնեցրել է երկարաժամկետ պայմանագիր 19-ամյա ֆուտբոլիստի հետ։ Ներկայումս բանակցություններ են ընթանում ակումբների միջև։ Տրանսֆերի գումարը կկազմի մոտավորապես 20 մլն եվրո։ Ֆուտբոլիստը վարձավճարով կմնա «Ստրասբուրգում»։
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը «Ստրասբուրգի» կազմում մասնակցել է 13 հանդիպման և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։