Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա իսպանական ակումբից։ Այս մասին հայտնում է Onda Cero հրատարակությունը։
Ըստ աղբյուրի՝ իտալացի մասնագետը վճռականորեն որոշել է հեռանալ, նույնիսկ եթե «Ռեալը» ավարտի մրցաշրջանը նվաճած տիտղոսներով։ Իտալացու գործող պայմանագիրը մադրիդյան թիմի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։
Հիշեցնենք, որ նախկինում Կառլո Անչելոտտին մարզել է «Միլանը», «Չելսին», «Էվերթոնը» և մի քանի այլ եվրոպական թիմեր։