Հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը, ում իրավունքները պատկանում են կատալոնական «Բարսելոնային», կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։ Այս մասին հայտնում են El Nacional-ի լրագրողները։ Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստող հետաքրքրված է «Ալ-Իթիհադը»:
Սաուդյան ակումբի ղեկավարությունը պատրաստ է խաղացողի համար առաջարկել 50 մլն եվրո։ Կատալոնական կողմն իր հերթին պատրաստ է բաժանվել խաղացողից։ Դե Յոնգի շուկայական արժեքը գնահատվում է 45 մլն եվրո։
Կողմերի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2026 թվականի ամռանը։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ։