Լոնդոնի «Արսենալը» պատրաստվում է ավարտին հասցնել «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Զուբիմենդիի տրանսֆերը:
Ինչպես հայտնի դարձավ այս ամիս, «զինագործները» մտադիր են ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ իսպանացուն ներգրավել իրենց շարքերը։ Ինչպես հայտնում է Transfer News Live-ը, «Արսենալը» պատրաստ է Սուբիմենդիի դիմաց առաջարկել Տակեհիրո Տոմիյասուին և Յակուբ Կիվիերին՝ գումարած 30 միլիոն եվրո:
Դեռ պարզ չէ՝ Լա Լիգայի ակումբը կընդունի՞ նման պայմանները։ 25-ամյա Մարտին Զուբիմենդիի պայմանագիրը «Ռեալ Սոսյեդադի» հետ ներառում է 60 միլիոն եվրո ազատման կետ։ Կիսապաշտպանը նախորդ ամառ մերժեց «Լիվերպուլ» տեղափոխվելը: