«Միլանի» նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն խոսել է «ռոսոներիների» պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաոյին գնելու առաջարկների բացակայության մասին։
««Սիթին» «Այնտրախտից» գնում է Մարմուշին 75 միլիոն եվրոյի դիմաց: Ինչու՞ աշխարհի առաջատար թիմերը՝ «Բավարիան», «Բարսելոնան», «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին» նրան չեն դիտարկում:
Մուդրիկի համար 100 միլիոն եվրո են վճարել, ինչո՞ւ են գնում այս խաղացողներին, իսկ Լեաուին, որի մասին բոլորը խոսում են, ոչ ոք չի նայում։ Հարց»- Կասանոյի խոսքերն է մեջբերում Milan News-ը։