Անսու Ֆատիի իրավիճակը խանգարում է Մարկուս Ռեշֆորդի՝ «Բարսելոնա» տեղափոխվելուն

«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին չի ցանկանում հեռանալ՝ չնայած խաղային պրակտիկայի բացակայությանը։

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն իսպանացուն հասկացրել է, որ նա իր ծրագրերի մեջ չէ, սակայն խաղացողը հրաժարվում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխել ակումբը։

Ինչպես հայտնում է Diario Sport-ը, Ֆատիի հեռանալու դժկամությունը խանգարում է Մարկուս Ռեշֆորդին միանալ «Բարսելոնային»: Կատալոնացիները չեն կարողանա պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» բարձր վարձատրվող հարձակվողի հետ, քանի դեռ նրա համար տեղ չեն հատկացրել իրենց թիմում:

Ռեշֆորդով հետաքրքրված են նաև Դորտմունդի «Բորուսիան» և «Միլանը»: Ինչ վերաբերում է Ֆատիին, ապա նրա նկատմամբ հետաքրքրությունը վերագրվում է Լա լիգայի մի շարք ակումբների։