«Մանչեսթեր Յունայթեդի» եզրային հարձակվող Ալեխանդրո Գառնաչոն շուտով կարող է դառնալ իտալական «Նապոլիի» ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ նեապոլական թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հեռախոսով անձնական զրույց է ունեցել 20-ամյա արգենտինացու հետ։ «Նապոլիի» մարզական տնօրեն Ջովանի Մաննան շուտով կհանդիպի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ գործարքը վերջնական տեսքի բերելու համար։ Տրանսֆերի արժեքը կարող է կազմել մոտ 60 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Գառնաչոն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 32 խաղում դարձել է ութ գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։