Բենջամին Շեշկոյի համար պայքարում ֆավորիտ ակումբ կա

Լոնդոնի «Արսենալը» «Լայպցիգի» հարձակվող Բենջամին Շեշկոյին ձեռք բերելու գլխավոր հավակնորդն է։ Այս մասին հայտնում է Caught Offside-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 21-ամյա սլովենացու ծառայություններով հետաքրքրված են «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Բարսելոնան», սակայն «Արսենալը» բոլորից առաջ է։

Այս մրցաշրջանում Շեշկոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 25 հանդիպման, դարձել 13 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Շեշկոյի գործող աշխատանքային պայմանագիրը գերմանական թիմի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։