ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կիսվել է թիմի նորեկ Խվիչա Կվարացխելիայի մասին իր կարծիքով:
«Մենք վաղուց էինք ցանկանում պայմանագիր կնքել նրա հետ։ Նա ունի փորձ և բնավորություն։ Կվարացխելիան գիտի գոլ խփել, դրիբլինգ և պաշտպանվել:
Սա շատ լավ ձեռքբերում է, հիանալի համալրում արդեն իսկ մեծ թիմի համար: Ես հավատում եմ, որ նա կցուցադրի իր լավագույն որակները մեր թիմում»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում beIN Sports-ը։
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն հունվարի 17-ին հայտարարեց Կվարացխելիայի հետ պայմանագիր կնքելու մասին։ Աշխատանքային պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2029 թվականը: