Լևերկուզենի «Բայերի» վինգեր Մարտին Տերիերն այս մրցաշրջանում այլևս չի խաղա։
«Բայերը» հայտարարել է, որ եզրային հարձակվողը բաց կթողնի առաջնության մնացած հատվածը Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ խաղում վաղաժամ ստացած վնասվածքի պատճառով: Ֆրանսիացու մոտ ախտորոշվել է աքիլեսյան ջլի պատռվածք։
Այս մրցաշրջանում ամռանը 22 միլիոն եվրոյով «Ռենից» ձեռք բերված Տերիերը Բունդեսլիգայում անցկացրել է 15 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։