PREMIER LEAGUE . «Մանչեսթեր Յունայթեդը» տանը պարտվեց «Բրայթոնին»

Ագլիական Պրեմիեր Լիգայի հերթական տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» տանը պարտվեց «Բրայթոնին»։

Խաղի հաշիվը 5-րդ րոպեին բացեց Յանկուբա Մինտեն՝ գրավելով «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը։

Խաղի 25-րդ րոպեին գոլով պատասխանեց Բրունո Ֆերնանդեշը։ Պորտուգալացին հստակ իրացրեց 11 մետրանոցը։

Կաուրո Միտոման 60-րդ իսկ Ջորջինյո Ռութերը 76-րդ րոպեին գրավեցին մանչեսթերյան ակումբի դարպասը։

«Բրայթոնը» 34 միավորով 9-րդ հորիզոնականում է, իսկ Ռուբեն Ամորիմի թիմը 26 միավորով 13-րդ տեղում է։