Պեպ Գվարդիոլա․ «Ես ինձ չէի ների, եթե այդպիսի բան ասեի»

Խոսեպ Գվարդիոլան վերջերս երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ մինչև 2027 թվականի կեսերը՝ չնայած թիմում տիրող ճգնաժամին։ Իսպանացի մասնագետը խոսել է իր հնարավոր հեռանալու մասին։

«Ես ինձ չէի ների, եթե ասեի, որ հեռանում եմ։ Ես ինքս ինձ չէի ների։ Սա չի նշանակում, որ ամեն ինչ կվերականգնվի։ Չգիտեմ, բայց չեմ փոշմանի, որ չեմ փորձել հեռանալ։ Ես աշխատում եմ և փորձում եմ վերականգնել լավ արդյունքները:

Կարծում եմ, որ խաղացողներից շատերը ցանկանում են դա անել: Տառապանքը կյանքի մի մասն է: Հնարավոր չէ, որ ամեն ինչ միշտ կատարյալ լինի: Դա կյանքն է: Դուք չեք կարող հաղթել բոլոր մրցաշարերում, քանի որ դա անհնար է»,- ասել է Գվարդիոլան Sky Sports News-ին տված հարցազրույցում: