«Մանչեսթեր Սիթին» ուսումնասիրում է «Պորտուի» 25-ամյա դարպասապահ Դիոգու Կոշտային ձեռք բերելու տարբերակը, ում «քաղաքայինները» դիտարկում են որպես 31-ամյա դարպասապահ Էդերսոնի հավանական փոխարինող։ Այս մասին հայտնում է Football Transfers-ը։
Ըստ աղբյուրի՝ կողմերի միջև արդեն բանակցություններ են ընթանում։ Կոշտայի տեղափոխությունը անգլիական գրանդ կարող է կայանալ հաջորդ ամառ։
Այս մրցաշրջանում Կոշտան բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում՝ անառիկ պահելով դարպասը 13 խաղում։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ:
Transfermarkt-ը ֆուտբոլիստ արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո: