Բրազիլիայի հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Դուգլաս Լուիսը կարող է վերադառնալ Պրեմիեր լիգա, որտեղ նախկինում հանդես է եկել «Նյուքասլում»։
Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է ինսայդեր Դեյվիդ Օրնշտեյնը։ «Մանչեսթեր Սիթին» մտադիր է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում ավարտել բրազիլացի կիսապաշտպանի տրանսֆերը:
Պրեմիեր լիգայի չեմպիոնները մտադիր են կիսապաշտպանին վարձակալել մինչև մրցաշրջանի ավարտը՝ հետագայում գնելու իրավունքով։
«Ծեր սինյորան» պատրաստ է դիտարկել խաղացողին և՛ վաճառելու, և՛ վարձակալության տարբերակները: