Լուիս Միգել Կարիոն․ «Դժվարությամբ եմ հավատում, որ նա 17 տարեկան է»

Նախկին ֆուտբոլիստ Լուիս Միգել Կարիոնն իր հիացմունքն է հայտնել Լամին Յամալի ցուցադրած խաղի նկատմամբ։

Երբ նայում եմ նրան, դժվար եմ հավատում, որ նա 17 տարեկան է։ Ասես նրան հպվել են կախարդական փայտիկով։

Նա մեծ անհատականություն է, պայծառ միտք ունի, նրա խաղը լավ մշակված է։ Նա կարող է գնալ այնքան հեռու, որքան ցանկանում է, ասել է «Բարսելոնայի» սան և «Լաս Պալմասի» նախկին մարզիչ Կարիոնը: