Հայտնի է, թե որ ակումբն է առաջատար Մարկուս Ռեշֆորդի համար պայքարում

Հարձակվող Մարկուս Ռեշֆորդը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»։

Մամուլը 27-ամյա ֆուտբոլիստին կապում էր մի շարք ակումբների, մասնավորապես՝ «Բարսելոնայի» հետ։ Սակայն, ինչպես հաղորդում է Bild-ը, Ռեշֆորդի համար պայքարում առաջատարը Դորտմունդի «Բորուսիան» է։

Աղբյուրի համաձայն, եթե ամեն ինչ ընթանա նախատեսվածի համաձայն, Ռեշֆորդը կարող է Դորտմունդում բուժզննում անցնել արդեն հաջորդ հինգշաբթի։ 2024/2025 մրցաշրջանում Մարկուս Ռեշֆորդը անցկացրել է 24 հանդիպում, որոնցում խփել է յոթ գոլ և երեք գոլային փոխանցում կատարել թիմակիցներին։

Transfermarkt հեղինակավոր պորտալը խաղացողին գնահատում է 55 միլիոն եվրո։