«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Լա լիգայի խաղում «Խետաֆեի» հետ ոչ-ոքին (1:1):
«Մենք ցանկանում էինք հաղթել և ունեինք դրա հնարավորությունը: Մենք հիասթափված ենք, որ ավելի շատ գոլեր չխփեցինք։ Դուք կարող եք տեսնել, թե ինչ է նշանակում խաղալ այստեղ՝ «Խետաֆեի» խաղադաշտում: Լավ են պաշտպանվում։ Մենք պահեր ստեղծեցինք, բայց դիպուկ չէինք։
Մենք պետք է առաջ շարժվենք: Կրկնում եմ, որ մենք շանսեր ունեինք հատկապես առաջին խաղակեսում։ Բայց կարծում եմ, որ մեզ պակասում էր դիպուկությունը մեր փոխանցումներում»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում AS-ը: