Դելե Ալին պայմանագիր է կնքել իտալական ակումբի հետ

Կիսապաշտպան Դելե Ալին, ով դեկտեմբերից մարզվում է «Կոմոյի» հետ, պայմանագիր է կնքել իտալական թիմի հետ։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը և ներառում է ևս 12 ամսով երկարաձգելու տարբերակ, հաղորդում է The Athletic-ը։

Դելե Ալլին առանց թիմի է անցած ամառ «Էվերթոնից» հեռանալուց հետո: 28-ամյա խաղացողը նաև «Տոտենհեմում», «ՄԿ Դոնսում», «Բեշիքթաշում» և Անգլիայի հավաքականում հանդես գալու փորձ ունի:

Կոմոն հանդես է գալիս Ա Սերիայում և 20 տուրից հետո զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականը։ Թիմի գլխավոր մարզիչն է Սեսկ Ֆաբրեգասը։