Դանի Օլմոն վնասվածք է ստացել

«Բարսելոնայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Դանի Օլմոն վնասվածքի պատճառով չի մասնակցի թիմի առաջիկա հանդիպմանը Չեմպիոնների լիգայի «Բենֆիկայի» հետ, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

26-ամյա իսպանացու մոտ ախտորոշվել է աջ ոտքի սրունքի մկանի լարվածություն։

Ընթացիկ մրցաշրջանում Օլմոն բոլոր մրցաշարերում «Բարսելոնայի» 18 խաղում դարձել է 6 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։

Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրի «Բենֆիկա» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա երեքշաբթի օրը՝ հունվարի 21-ին, Լիսաբոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին։