«Բարսելոնան» կրկնել է ակումբային հակառեկորդը

Կատալոնական «Բարսելոնան» չկարողացավ հաղթել «Խետաֆեին» և բաց թողեց մեկ գնդակ՝ Լա լիգայի 2024/2025 մրցաշրջանի 20-րդ տուրի խաղում ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։

Այսպիսով, «կապտանռնագույնները» բաց թողած գոլերով կրկնեցին Իսպանիայի առաջնությունում անցկացրած մի շարք հանդիպումների ակումբային հակառեկորդը։ Այս մասին հայտնում է Opta Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը Իսպանիայի առաջնության 9-րդ խաղում անընդմեջ նվազագույնը մեկ գնդակ է բաց թողել։ Վերջին անգամ ակումբը նման շարք է ունեցել 2018 թվականին՝ մարզիչ Էռնեստո Վալվերդեի գլխավորությամբ։

Անցկացրած 20 հանդիպումներից հետո կատալոնացիները Լա լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են երրորդ տեղը՝ վաստակելով 39 միավոր։