«Բետիսը» մոտ է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ համաձայնության գալուն վինգեր Անտոնիի մինչև հունիս վարձավճարով տրանսֆերի շուրջ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ըստ աղբյուրի՝ ակումբների համաձայնագրում կետ չի ներառվի բրազիլացի ֆուտբոլիստի գնման վերաբերյալ։ Ընդգծվում է, որ անգլիական ակումբը կհոգա Անտոնիի աշխատավարձի մի մասը։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 13 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ: