«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկօղլուն խոսել է թիմի կենտրոնական հարձակվող Դոմինիկ Սոլանկեի վնասվածքի մասին։
«Դոմինիկը վնասել է ծունկը երեկ մարզման ժամանակ գնդակին հարվածելիս: Ես դեռ չգիտեմ վնասվածքի լրջության աստիճանը։ Առանցքային խաղացողի կորուստը միշտ հարված է ակումբի համար»,- Պոստեկօղլուի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այս մրցաշրջանում 27-ամյա Սոլանկեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։