Շաբաթ օրը «Լիվերպուլը» արտագնա հաղթանակ տարավ «Բրենթֆորդի» նկատմամբ 2:0 հաշվով:
Խաղից հետո հաղթանակը մեկնաբանել է Վիրջիլ վան Դեյկը։
«Դա ծանր աշխատանք էր: «Բրենթֆորդում» արտագնա խաղում մի փոքր դժվար է: Բարձր էր ճնշումը։։ Լավ խաղացինք։ Մենք շարունակեցինք աշխատել, շարունակեցինք փորձել:
Ի վերջո Դարվինը երկու գնդակով տարբերությունը ստեղծեց։ Դարվինը մեծ էներգիա է բերում առաջին իսկ օրվանից: Հարձակվողին գնահատում են իր գոլերով, բայց գոլ խփելը դժվար է: Նա շատ է աշխատում և սովորում։ Նա մեծ ներդրում ունեցավ այսօր արժանի հաղթանակի համար»,- ասել է վան Դեյկը BBC Sport-ին։