«Սա տեղի է ունենում արդեն 100 տարի». Սիմեոնեն չի զարմացել «Ռեալ» – «Սելտա» հանդիպման մրցավարությունից

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմոնեն խոսել է Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչի «Ռեալ» – «Սելտա» (5։2) հանդիպման մրցավարության մասին։ Խաղը կայացել է Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում։

«Ես չեմ դիտել հանդիպումը, բայց ինձ ասացին, որ դրվագներ կան, որոնք շարունակվում են արդեն 100 տարի։ Ես չգիտեմ, թե ինչն է այս հարցում զարմանալի։ Հնարավո՞ր է նման թիմերի հետ մրցել։ Իհարկե։ Նրանք դա անում են 100 տարի և շարունակում են դա անել», – Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Այս հանդիպման վիճելի պահերից էր այն դրվագը, երբ առաջին խաղակեսում գլխավոր մրցավար Խոսե Մունուերա Մոնտերոն 11 մետրանոց չնշանակեց այն բանից հետո, երբ «սերուցքայինների» դարպասապահ Անդրեյ Լունինը տապալեց կիսապաշտպան Ուիլոտ Սվեդբերգին։